Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուի ծառայություններով, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Անգլիայի չեմպիոնը ցանկանում է այս ամառ վաճառել 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, սակայն դեռ հարմար առաջարկ չի ստացել, այդ պատճառով էլ կդիտարկի նաև վարձակալության տարբերակը:
Հիշեցնենք, որ Կանսելուն 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր Մյունխենի «Բավարիայում», որի կազմում մասնակցել էր 21 խաղի, խփել 1 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում: Մեկ մրցաշրջանում նա դարձել էր և՛ Անգլիայի, և՛ Գերմանիայի չեմպիոն: