Logo

Ժոաու Ֆելիքսը վնասվածք է ստացել

23:14 / 30.01.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 

Պորտուգալացին մարզման ժամանակ վնասել է կոճը: Լրագրող Տոնի Խուանմարտիի փոխանցմամբ՝ Ֆելիքսին ապաքինման համար կպահանջվի ավելի քան մեկ ամիս: Դա նշանակում է, որ նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Նապոլիի» դեմ առաջին հանդիպումը: 

Ժոաու Ֆելիքսն այս մրցաշրջանը «Բարսելոնայում» անցկացնում է վարձակալությամբ: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Աթլետիկոյին»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ