«Միլանը» պաշտոնապես հաստատել է, որ «Չելսիից» ձեռք է բերել հարձակվող Ժոաու Ֆելիքսին:
Պորտուգալացին Ա Սերիան ներկայացնող թիմում կխաղա վարձավճարով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Պայմանագրում տրանսֆերային իրավունքի գնման կետ չկա, ֆուտբոլիստի աշխատավարձը կվճարի «Միլանը», իսկ վարձակալության ընդհանուր արժեքը 5 միլիոն ֆունտ է:
25-ամյա խաղացողը կարիերայի սկզբում աչքի է ընկել «Բենֆիկայի» կազմում, որտեղ իր փայլուն ելույթների արդյունքում 2019-ին 126 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Աթլետիկո»: Ֆելիքսը վարձավճարով խաղացել է նաև «Բարսելոնայում» ու «Չելսիում», իսկ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ լոնդոնյան ակումբը գնել է նրա տրանսֆերային իրավունքը:
Ժոաու Ֆելիքսը կարիերայի 259 խաղում խփել է 75 գոլ: