Logo

Ժոաու Ֆելիքսն առաջարկ ունի Պրեմիեր լիգայից

14:54 / 25.07.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի վինգեր Ժոաու Ֆելիքսը, որը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է կատալոնական «Բարսելոնայում», կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա, հաղորդում է լրագրող Աարոն Դոմինգեսը: 

Չնայած նրան, որ «Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 24-ամյա ֆուտբոլիստի հետ, Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած անգլիական «Ասթոն Վիլան» արդեն սկսել է բանակցություններ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բիրմինգհեմցիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ցանկանում է թիմում տեսնել Ֆելիքսին։ Նշվում է, որ գործարքը ֆինանսական տեսանկյունից բարդ է լինելու, սակայն «Ասթոն Վիլան» կարող է դիտարկել պորտուգալացու տրանսֆերը, քանի որ հուլիսի 24-ին «Ալ Իթիհադը» 60 միլիոն եվրոյով գնել էր ֆրանսիացի հարձակվող Մուսա Դիաբիի տրանսֆերը: 

Ժոաու Ֆելիքսը նախորդ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման, դարձել 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ