Logo

Ժնև. Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում

20:36 / 22.05.2025• Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Ժնևում ավարտին մոտեցող ATP-250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ:

29-ամյա թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-4, 4-6, 4-6 հաշվով պարտվեց ավստրիացի Սեբաստիան Օֆներին: Աշխարհի 128-րդ ռակետը 24-րդ համարին հաղթեց 1 ժամ 56 րոպեում:

Խաչանովը մայիսի 25-ին պայքարը կսկսի «Ռոլան Գարոսում»` մրցելով աշխարհի 78-րդ ռակետ Ալեքսանդր Վուկիչի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ