Logo

Ժնև. Ջոկովիչը կպայքարի` կարիերայի 100-րդ տիտղոսը նվաճելու համար

11:10 / 24.05.2025• Թենիս
null

Նովակ Ջոկովիչը (6-րդ ռակետ) դուրս է եկել Ժնևի ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։

Սերբ թենիսիստը կիսաեզրափակիչում 6-4, 6-7 (6-8), 6-1 հաշվով հաղթել է Քեմերոն Նորիին (Մեծ Բրիտանիա, 90-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 16 րոպե։

Ջոկովիչը եզրափակիչում կմրցի Հուբերտ Հուրկաչի (Լեհաստան, 31-րդ ռակետ) դեմ և կպայքարի` կարիերայի 100-րդ տիտղոսը նվաճելու համար։ Վճռորոշ մրցախաղը կկայանա մայիսի 24-ին, մեկնարկը` ժամը 17:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ