Logo

Ժնև. Աշխարհի 7-րդ տակետը դուրս եկավ եզրափակիչ

15:29 / 25.05.2024Թենիս
null

Աշխարհի 7-րդ ռակետ Կասպեր Ռուդը (Նորվեգիա) դուրս է եկել Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։

25-ամյա նորվեգացին կիսաեզրափակիչում 1-6, 6-1, 7-6(4) հաշվով կամային հաղթանակ տարավ Ֆլավիո Կոբոլիի (Իտալիա, 56-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևեց 1 ժամ 51 րոպե։

Եզրափակիչում Ռուդը մրցելու է Տոմաշ Մախաչի (Չեխիա, 44-րդ տակետ) դեմ։ Մախաչն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին (Սերբիա)։ Եզրափակիչ մրցախաղը կկայանա այսօր` մայիսի 25-ին` Երևանի ժամանակով 17:00-ից սկսած։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ