Իտալական «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարիերան շարունակելու է ԱՄՆ-ում:
L’Equipe-ը տեղեկացնում է, որ 37-ամյա ֆուտբոլիստը 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել «Լոս Անջելես» ակումբի հետ: Համաձայնագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ամերիկյան ակումբում ստանալու է տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ «Լոս Անջելեսում» է խաղում Ֆրանսիայի հավաքականում Ժիրուի նախկին թիմակից, 37-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը:
Իտալիայի ընթացիկ ընթացիկ առաջնությունում հարձակվողը «Միլանի» կազմում մասնակցել է 30 խաղի, դարձել է 13 գոլի ու 8 ասիստի հեղինակ: