Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Միլանը» 2-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բոլոնիայի» նկատմամբ։ Առաջին խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան Օլիվյե Ժիրուն ու թիմի նորեկ Կրիստիան Պուլիշիչը։
Ամերիկացի կիսապաշտպանը մրցակցի դարպասը գրավեց ֆրանսիացի հարձակվողի փոխանցումից հետո՝ պաշտոնական խաղերում խփելով առաջին գոլը միլանյան ակումբի կազմում։
Ա սերիա, 1-ին տուր
«Բոլոնիա» - «Միլան»՝ 0-2
Օլիվյե Ժիրու, 11, Կրիստիան Պուլիշիչ, 21
«Տորինո» - «Կալյարի»՝ 0-0


