«Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի գործակալը մարտի 29-ին հանդիպել է իտալական ակումբի ղեկավարության հետ, հայտնում է Calciomercato-ն:
Կողմերը քննարկել են 36-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցը: Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Ժիրուն Իտալիայի չեմպիոնի գույները պաշտպանում է 2021 թվականի հուլիսից: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «Միլանի» կազմում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: