Logo

Ժիրու. ««Լիլը» կլինի կարիերայիս վերջին ակումբը»

13:51 / 12.10.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Օլիվյե Ժիրուն հայտնել է, որ իր կարիերայի վերջին ակումբը կլինի «Լիլը», հաղորդում է RMC Sport-ը:

«Իհարկե, սա վերջին ակումբն է: Կենտրոնացած եմ ընթացիկ մրցաշրջանի վրա, այդ հարցին ավելի մանրամասն կանդրադառնամ ավելի ուշ»,- ասել է 39-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Ժիրուն 2025/26 մրցաշրջանից առաջ է միացել ֆրանսիական թիմին: Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում նա մասնակցել է 8 խաղի և խփել 3 գոլ: Կողմերի պայմանագրի ժամկետը կսպառվի մրցաշրջանի ավարտին:

Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ