Logo

Ժիրու. «Նույնիսկ չգիտեի, որ կհայտավորվեմ ԱԱ-ին»

15:17 / 17.11.2022• Աշխարհի առաջնություն
Օլիվյե Ժիրու-11

Իտալիայի չեմպիոն «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոստովանել է, որ ինքը չգիտեր՝ հայտավորվելու է Ֆրանսիայի հավաքականի կազմում նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը, թե՝ ոչ:

«Ես նույնիսկ չգիտեի, որ կհայտավորվեմ: Դիդյե Դեշամը զանգել է հայտացուցակը հրապարակելուց երեք ժամ առաջ։ Նա շատ անկեղծ էր, անմիջապես ասաց, որ ինձ Կատար է տանում։ Եվ ես հասկացա, որ ճիշտ եմ վարվել՝ չկորցնելով հույսը նույնիսկ այն բանից հետո, երբ ինձ չտարան Եվրոպայի առաջնությանը»,- pianetamilan.it-ին հայտնել է 36-ամյա գոլահարը:

Ժիրուն Ֆրանսիայի հավաքականում մասնակցել է 114 հանդիպման, դարձել 49 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը D խմբում ուժերը կչափի Դանիայի, Ավստրալիայի և Թունիսի հավաքականների հետ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ