Logo

«Ժիրոնան» ու «Ռեալ Սոսյեդադը» գոլեր չխփեցին

02:01 / 04.02.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում կատալոնական «Ժիրոնան» տանը հանդիպեց «Ռեալ Սոսյեդադին»: Թիմերը հաղթողին չպարզեցին՝ 0-0: 

Հյուրերի հայտացուցակում էր Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը խաղաժամանակ չստացավ։

Երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան» 1 միավոր հետ է առաջատար Մադրիդի «Ռեալից», որը 1 հանդիպում պակաս է անցկացրել: Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը 37 միավորով 6-րդն է:

Լա Լիգա, 23-րդ տուր

«Ժիրոնա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ