Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում կատալոնական դերբի կայացավ:
«Ժիրոնան» ընդունեց «Էսպանյոլին» և հաղթեց 4-1 հաշվով: Տանտերերը չորս գոլ խփեցին 27 րոպեում, դուբլի հեղինակ դարձավ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հարձակվող Բոյան Միովսկին:
«Ժիրոնան» 21 միավորով 5-րդն է, «Էսպանյոլը»` 10 միավորով 19-րդը:
Իսպանիայի Լա լիգա, 14-րդ տուր
«Ժիրոնա» - «Էսպանյոլ»` 4-1
Բրայան Խիլ, 4, Բոյան Միովսկի, 16, 21, Լադիսլավ Կրեյչի, 27 - Խավի Պուադո, 55