Logo

«Ժիրոնան» Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է արել «Կրասնոդարին»

11:47 / 01.07.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա լիգան ներկայացնող «Ժիրոնայում»։

Ֆուտբոլային ինսայդեր Իվան Կարպովը սոցցանցերում գրել է, որ կատալոնական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է արել «Կրասնոդարին»։ Աղբյուրը հավանական տեղափոխության ֆինանսական մանրամասները չի հաղորդում։

Ավելի վաղ Sport.es պարբերականը գրել էր, որ «Ժիրոնան» կրկին հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով։ Միչելի գլխավորած թիմը Սպերցյանին դիտարկում է` որպես թիմի նախկին ավագ Ալեիշ Գարսիայի փոխարինողի։ Գարսիան կարիերան շարունակելու է Լևերկուզենի «Բայերում»։

Էդուարդ Սպերցյանը 2023/24 մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ «Ժիրոնան» ավարտված մրցաշրջանում Լա լիգայում գրավել է երրորդ տեղը և սեպտեմբերից պատմության մեջ առաջին անգամ խաղալու է Չեմպիոնների լիգայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա