Logo

«Ժիրոնան» սայթաքեց արտագնա խաղում

18:59 / 14.01.2024Ֆուտբոլ
null

«Ժիրոնան» Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում հյուրընկալվեց «Ալմերիային»: Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով:

Խաղն անցավ տանտերերի առավելությամբ. «Ալմերիայի» xG-ն կազմեց 1.9, իսկ «Ժիրոնայինը»՝ ընդամենը 0.20: «Ալմերիան» կատարեց 20 հարված, որոնցից 3-ը՝ դարպասին, «Ժիրոնայի» 5 հարվածներից հետո գնդակը դարպասին ընթացավ միայն մեկ դեպքում:

80-րդ րոպեին կատալոնական ակումբը մնաց 10 ֆուտբոլիստով. վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց իսպանացի կիսապաշտպան Ալեյշ Գարսիան:

«Ժիրոնան» այս խաղում 1 միավոր վաստակելուց հետո աղյուսակում շրջանցեց Մադրիդի «Ռեալին» և զբաղեցրեց առաջին տեղը: Միչելի գլխավորած թիմը վաստակել է 49 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Ռեալը», որը 20-րդ տուրի իր հանդիպումը կանցկացնի ավելի ուշ՝ պայմանավորված Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությամբ, ունի 48 միավոր: 

Իսպանիայի Լա լիգա, 20-րդ տուր

«Ալմերիա» - «Ժիրոնա»՝ 0-0

Հեռացում՝ Ալեյշ Գարսիա («Ժիրոնա»), 80 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա