Կատալոնական «Ժիրոնայի» սպորտային տնօրեն Կիկե Կարսելը նշել է, թե որքան գումարով ակումբը կվաճառի Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտյոմ Դովբիկի տրանսֆերը.
«Այժմ մենք պետք է մտածենք ամրապնդել կազմը և ձեռք բերենք նոր ֆուտբոլիստների։ Չենք ցանկանում բաժանվել Դովբիկից, բայց եթե նրա տրանսֆերի համար վճարեն 40 միլիոն եվրո, ստիպված կլինենք գնալ նաև այդ քայլին։ Բայց մեր գլխավոր նպատակն է որքան հնարավոր է երկար մնալ իսպանական ֆուտբոլի բարձունքում»,- մեջբերում է Sport.es-ը։
Հիշեցնենք, որ 27-ամյա Դովբիկը 24 գոլով դարձել էր իսպանական Լա լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ «Ժիրոնան» 81 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղն ու պատմության մեջ առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։