Logo

«Ժիրոնան» քամբեք կատարեց 0-2-ից հետո և միավորներով հավասարվեց «Ռեալին»

21:14 / 22.10.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Ժիրոնան» «Ալմերիայի» դեմ Լա լիգայի 10-րդ տուրի խաղում 0-2 հաշվից հետո 5 գնդակ խփեց և կամային հաղթանակ տարավ խոշոր հաշվով:

Հյուրերից դուբլ ձևակերպեց բրազիլացի Լեո Բապտիստաոն, իսկ տանտերերից՝ ուկրաինացի Արտյոմ Դովբիկը:

«Ժիրոնան» միավորների քանակը հասցրեց 25-ի և հավասարվեց առաջին տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալին»: Հաջորդ տուրում տեղի կունենա «Էլ Կլասիկոն», իսկ «Ժիրոնան» կընդունի «Սելտային»:

Լա լիգա, 10-րդ տուր

«Ժիրոնա» - «Ալմերիա»՝ 5-2 (տեսանյութ)

Իվան Մարտին, 37, Արտյոմ Դովբիկ, 39, 43, Սավիո, 71, Քրիստիան Ստուանի, 85 - Լեո Բապտիստաո, 2, 24

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ