Logo

«Ժիրոնան» պարտվեց» և 10 միավոր է զիջում առաջատար «Ռեալին»

23:46 / 16.03.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Ժիրոնան» Լա լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվեց «Խետաֆեին» և պարտվեց 0-1 հաշվով: Հանդիպման միակ գոլը 33-րդ րոպեին խփեց «Խետաֆեի» իսպանացի կիսապաշտպան Խեսուս Սանտիագոն:

«Ժիրոնան» այս պարտությունից հետո 10 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին», մեկ միավորով էլ գերազանցում է երրորդ տեղում գտնվող Լա լիգայի գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Խետաֆեն» 38 միավորով 9-րդն է:

Լա լիգա, 29-րդ տուր

«Խետաֆե» - «Ժիրոնա»՝ 1-0 

Խեսուս Սանտիագո, 33

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ