Կատալոնական «Ժիրոնան» կրկին հետաքրքրված է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը:
Իսպանիայի Լա լիգայի ներկայացուցիչը Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի տարբերակը կրկին սկսել է դիտարկել այն բանից հետո, երբ թիմից հեռացել է իսպանացի կիսապաշտպան Ալեյշ Գարսիան, որը տեղափոխվել է Գերմանիայի չեմպիոն «Բայեր»:
Կատալոնական ակումբում կարծում են, որ Սպերցյանը կուժեղացնի կիսապաշտպանական գիծը և արժանիորեն կփոխարինի Գարսիային:
Ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Ժիրոնան» ավարտված մրցաշրջանում Լա լիգայում գրավել է երրորդ տեղը և սեպտեմբերից կխաղա Չեմպիոնների լիգայում: