ՈւԵՖԱ-ն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերից պահանջել է վաճառել կատալոնական «Ժիրոնայի» մասնաբաժինը, այլապես երկու ակումբները չեն կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը, հայտնում է The Times-ը:
Եթե City Football Group-ը չկրճատի իր մասնակցությունը, ապա «Ժիրոնան» կարող է հայտնվել Եվրոպա լիգայում:
Հիշեցնենք, որ City Football Group-ին են պատկանում «Մանչեսթեր Սիթիի» բաժնետոմսերի 100 և «Ժիրոնայի» բաժնետոմսերի 47 տոկոսը: Իսպանայի Լա լիգայի 36-րդ տուրից հետո «Ժիրոնան» 75 միավորով երրորդ տեղում է և պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Կատալոնական ակումբը երբեք չի խաղացել եվրագավաթներում։


