Logo

«Ժիրոնան» ավելացված 9-րդ րոպեին հաղթանակ կորզեց Բիլբաոյի «Աթլետիկից»

18:52 / 06.10.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում «Ժիրոնան» սեփական դաշտում 2-1 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ։

Կատալոնական ակումբը հաղթական գոլը խփեց ավելացված 9-րդ րոպեին. 11-մետրանոցից աչքի ընկավ 37-ամյա ուրուգվայցի հարձակվող Քրիստիան Ստուանին։

Հանդիպման ընթացքում «Ժիրոնայի» արգենտինացի դարպասապահ Պաուլո Գասանգիան հետ մղեց երկու 11-մետրանոց հարված։

Միչելի գլխավորած թիմը վաստակեց 12 միավոր և 11-րդ տեղում է, «Աթլետիկը» 14 միավորով 6-րդն է։

Իսպանիայի Լա լիգա, 9-րդ տուր

«Ժիրոնա» - «Աթլետիկ»` 2-1

Յասեր Ասպրիլյա, 39, Քրիստիան Ստուանի, 90+9 (11մ) - Օյան Սանսեթ, 41

Չիրացրած 11-մետրանոց` Ալեքս Բերենգեր, 28, Անդեր Էրերա, 58 (երկուսն էլ` «Աթլետիկ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ