Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը Պազարջիկի «Հեբարի» դեմ Բուլղարիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպումը կսկսի Սոֆիայի ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում։
ԲԿՄԱ. Բուսատո, Տուրիստով, Մատհեյջ, Պետրով, Դե Նոեյեր, Յուգա, Լինդսեթ, Մարսելինո, Ժիրայր Շաղոյան, Գարցեզ, Նազոն:
ԲԿՄԱ - «Հեբար» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:15-ին:
Հիշեցնենք, որ Ժիրայր Շաղոյանը Սոֆիայի ԲԿՄԱ-ում նորամուտը նշել էր Բլագոևգրադի «Պիրինի» դեմ Բուլղարիայի առաջնության 12-րդ տուրի խաղում՝ մեկնարկային կազմում խաղալով 74 րոպե։ «Լուդոգորեցի» դեմ հաջորդ հանդիպումը ևս հայ ֆուտբոլիստը սկսել էր մեկնարկային կազմում:
21-ամյա կիսապաշտպանը սեպտեմբերին Երևանի ԲԿՄԱ-ից էր տեղափոխվել բուլղարական ակումբ, որի կազմում խաղում է վարձավճարով։ Շաղոյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արարատ-Արմենիային»: