Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Ժիրայր Շաղոյանը հունգարական «Դեբրեցենից» վերադարձել է «Արարատ-Արմենիա», հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա եզրային հարձակվողը նախորդ ամռանն էր վարձավճարով տեղափոխվել «Դեբրեցեն», որի կազմում 11 խաղում աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում)։
Շաղոյանն «Արարատ-Արմենիայի» սան է։ Նա ակումբի հիմնական թիմում 80 խաղում խփել է 15 գոլ, կատարել 8 ասիստ։