Logo

Ժիրայր Շաղոյանը` Սոֆիայի ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում (ֆոտո)

18:48 / 06.11.2022ՍՊՈՐՏ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը Սոֆիայի «Լոկոմոտիվի» դեմ Բուլղարիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպումը կսկսի Սոֆիայի ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում։

ԲԿՄԱ. Բուսատո, Պետրով, Մահմուտովիչ, Մինկով, Յուգա, Վիոն, Լինդսեթ, Շոպով, Գարսեզ, Շաղոյան, Մորենո:

ԲԿՄԱ  - «Լոկոմոտիվ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Շաղոյանը Սոֆիայի ԲԿՄԱ-ում նորամուտը նշել էր Բլագոևգրադի «Պիրինի» դեմ Բուլղարիայի առաջնության 12-րդ տուրի խաղում՝ մեկնարկային կազմում խաղալով 74 րոպե։ 

21-ամյա կիսապաշտպանը սեպտեմբերին Երևանի ԲԿՄԱ-ից էր տեղափոխվել բուլղարական ակումբ, որի կազմում խաղում է վարձավճարով։ Շաղոյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արարատ-Արմենիային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ