«Դեբրեցենի» եզրային հարձակվող Ժիրայր Շաղոյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական: Այդ մասին տեղեկացնում է հունգարական ակումբի մամուլի ծառայությունը:
23-ամյա ֆուտբոլիստն Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի կազմում կպատրաստվի Ազգերի լիգայի առաջիկա տուրերի խաղերին: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 10-ին հյուընկալվելու է Ֆարերյան կղզիների թիմին, իսկ հոկտեմբերի 13-ին Երևանում ընդունելու է Հյուսիսային Մակեդոնիային:
Շաղոյանը երրորդ անգամ անընդմեջ կմասնակցի ազգային թիմի հավաքին: Մինչև այդ նա 1 տարի չէր խաղացել ազգային թիմում: Հայաստանի հավաքականի կազմում Ժիրայրը 14 խաղում դարձել է մեկական գոլի ու ասիստի հեղինակ: