Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին խաղակեսից հետո Պրիշտինայում 1-0 հաշվով հաղթում է Կոսովոյի թիմին:
Ընկերական հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացել է Սոֆիայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, որի համար սա առաջին գոլն էր Հայաստանի հավաքականում:


