Logo

Ժիրայր Շաղոյանն արձագանքել է ապագայի վերաբերյալ լուրերին

22:53 / 12.04.2023Ֆուտբոլ
null

Սոֆիայի ԲԿՄԱ-ում վարձավճարով խաղացող Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Ժիրայր Շաղոյանը «Վիվառո Մեդիայի» մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանի հետ զրույցում հերքել է այն տեղեկությունը, որ բուլղարական ակումբը չի ցանկանում թիմում պահել նրան:

«Չգիտեմ` որտեղից են հայտնվել նման տեղեկություններ։ Միայն կասեմ, որ դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Այս պահին մրցաշրջանը շարունակվում է։ Ես ինձ թիմում շատ լավ եմ զգում, առողջ մրցակցության մեջ եմ։

Ակումբի ղեկավարության հետ էլ հիանալի հարաբերություններ ունեմ։ Միայն մրցաշրջանի ավարտից հետո կլինեն նորություններ։ Այդ ժամանակ բոլորը կիմանան` կմնա՞մ Սոֆիայի ԲԿՄԱ-ում, թե կտեղափոխվեմ այլ ակումբ»,- նշել է 22-ամյա ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամռանը Շաղոյանը կարող է տեղափոխվել բուլղարական այլ ակումբ կամ վերադառնալ «Արարատ-Արմենիա», որին պատկանում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:

Հիշեցնենք, որ Շաղոյանը նախորդ տարվա սեպտեմբերից է խաղում բուլղարական ակումբում, որի կազմում մասնակցել է 10 հանդիպման ու կատարել մեկ գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա