Սլովակիայի առաջնության 16-րդ տուրում «Ժիլինան» հյուրընկալվել էր «Սենիցային»:
Առատ ձյան պայմաններում թիմերն անցկացրել են առաջին խաղակեսը՝ խփելով մեկական գնդակ: Ընդմիջումից հետո, սակայն, հանդիպումը հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
«Ժիլինայի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:
Խաղը կշարունակվի նոյեմբերի 30-ին՝ 18:00-ին: