Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում 3-2 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։
«Զինագործներից» երկրորդ խաղակեսում երեք գոլ խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։
Միկել Արտետայի գլխավորած թիմը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որի զույգերը պարզ կդառնան վիճակահանության միջոցով։
Անգլիայի Լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Արսենալ» - «Քրիսթալ Փելաս»` 3-2
Գաբրիել Ժեզուս, 54, 73, 81 - Ժան-Ֆիլիպ Մատետա, 4, Էդի Նկետիա, 85