Logo

Ժերար Պիկեն վերադառնում է ֆուտբոլ

16:20 / 10.01.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ վերադառնում է ֆուտբոլ և կսկսի մարզչական կարիերա։

«Եկավ նոր տարի, և ես մանրամասն մտածել ու որոշել եմ վերադառնալ ֆուտբոլ։ Շատ եմ կարոտել ֆուտբոլը։ Այս անգամ կլինեմ ոչ թե խաղացող, այլ՝ մարզիչ։ Մանրամասներով կկիսվեմ շաբաթվա վերջում»,- սոցցանցերում գրել 36-ամյա իսպանացին։

Հիշեցնենք, որ Պիկեն «Բարսելոնայի» սան է և 1997-2004-ին մարզվել է ակումբի ակադեմիայում: 2004-ին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» ու մինչև 2008-ը պաշտպանել է անգլիական ակումբի գույները: Նույն տարում վերադարձել էր «Բարսելոնա», որի հետ 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7 անգամ նվաճել է երկրի գավաթը, 6 անգամ՝ սուպերգավաթը, 3 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, 3-ական անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում ու աշխարհի ակումբային առաջնությունում:

Պիկեն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի (2010թ․) և Եվրոպայի (2012թ․) չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա