«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Մարտինը դեկտեմբերի 11-ին բաց է թողել թիմի մարզումը, հաղորդում է Sport-ը:
Իսպանացի պաշտպանը վատառողջ է: Նա վնասվածք չունի ու ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի «Օսասունայի» դեմ Լա լիգայի հերթական տուրի հանդիպմանը:
Մարտինն այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


