
Սեպտեմբերի 6-ին՝ 88 տարեկանում անմահացավ ֆրանսիական ու համաշխարհային կինոյի լեգենդ Ժան Պոլ Բելմոնդոն: Լեգենդար «Պրոֆեսիոնալում» անվանի դերասանը ցույց տվեց բոլորին իր մարզիկի ունակությունները։ Քչերը գիտեն, բայց մինչև թատրոնի և կինոյի աստղ դառնալը, Բելմոնդոն հեռանկարային բռնցքամարտիկ էր համարվում։ Դեռևս երիատսարդ տարիքից Բելմոնդոն կռվարար էր. չպատճառաբանված ագրեսիան ու բազուկների ուժը երիտասարդ Ժան-Պոլին տարավ ռինգ։ Հաղթելով բոլոր հնարավոր մրցակիցներին՝ Բելմոնդոն նույնիսկ դարձավ միջին քաշային կարգում Ֆրանսիայի հավաքականի անդամ:
Ինչպես նշել էինք, Ժան-Պոլը պատանեկության տարիներին կռվարար էր, նա հաճախ ընկնում էր տարբեր խնդիրների մեջ, որոնք ավարտվում էին կռիվներով։ Դրա համար նա երեք անգամ հեռացվել է տարբեր դպրոցներից: Այդ իրավիճակները կանխելու համար ապագա դերասանի ծնողները նրան ուղարկեցին սպորտային ակումբներ: Սկզբում Բելմոնդոն զբաղվում էր հեծանվասպորտով և ֆուտբոլով. նա դարպասապահ էր: Բայց հայտնվելով բռնցքամարտի մարզադահլիճում՝ Բելմոնդոն կենտրոնացավ այս սպորտաձևի վրա: Բելմոնդոյին ոգեշնչել էին Մարսել Սերդանի հաջողությունները։ Հենց այս սպորտաձևն էր, ըստ դերասանի, փրկել իր կյանքը 2001 թվականին կաթված ստանալուց հետո, բայց դրա մասին քիչ անց։
1948 թվականի սեպտեմբերին Բելմոնդոն լսում էր հեռարձակում Ջեր Սիթիից, որտեղ Սերդան Թոնի Զեյլայի դեմ պայքարում էր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Սերդանը 12-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց հակառակորդին՝ դառնալով աշխարհի նոր չեմպիոն: Հենց հաջորդ առավոտյան Բելմոնդոն բռնցքամարտի մարզասրահում էր: Որոշ ժամանակ անց նա սկսեց ելույթ ունենալ միջին քաշային կարգում: Ընդամենը 15 հաղթական մենամարտերից հետո Ժանը դարձավ Փարիզի չեմպիոն և ընդգրկվեց Ֆրանսիայի հավաքականի կազմում: Նա լրջորեն սկսեց մտածել պրոֆեսիոնալ լինելու մասին, բայց, վերջում, ընտրեց դերասանական կարիերան:
«Ես սիրում էի բռնցքամարտը, բայց դադարեցի մարզվել, քանի որ ցանկանում էի ամբողջովին նվիրվել թատրոնին: Չեմպիոն դառնալու համար պետք է հրաժարվել ամեն ինչից: Բայց ես պատրաստ չէի դրան»,- հիշում է Բելմոնդոն:
Բացի դրանից, ծեծկռտուքներից մեկի ժամանակ նրա քիթը կոտրվել էր: Սակայն բռնցքամարտը մինչև կյանքի վերջին օրերը ֆրանսիական կինոյի լեգենդի սրտում էր. 1963 թվականին «Ավագ Ֆերշո» ֆիլմում Բելմոնդոն խաղաց պարտվող բռնցքամարտիկի դերը, որը սպորտից հեռանալով որոշում է կողոպտել իր նոր ղեկավարին` բանկի սրիկա կառավարչին։
Բելմոնդոյին հաճախ կարելի էր տեսնել բռնցքամարտի մենամարտերին հետևելիս: 2012 թվականի մարտին Ժան Ռենոյի ընկերակցությամբ, նա ժամանել էր Դյուսելդորֆ՝ աջակցելու իր հայրենակից Ժան-Մարկ Մորմեկին՝ Վլադիմիր Կլիչկոյի դեմ մենամարտում: Բայց կրտսեր Կլիչկոն այդ ժամանակ իսկական մեքենա էր և չորս ռաունդում հեշտությամբ հաղթեց ֆրանսիացուն:
Մեր ընտրանին.
-
«Օլիմպիական ոսկու փոխարեն մարմարե շիրմաքար». «0» համարով միակ ֆուտբոլիստի տխուր պատմությունը
-
Մեխանիկ դարձած ֆերմերը. Հենրի Ֆորդի հաջողության պատմությունը
-
«Դավաճան Թրամփը». Ինչպես ԱՄՆ ներկայիս նախագահը կործանեց Մայք Թայսոնի կարիերան
2001 թվականին Բելմոնդոն կաթված ստացավ, որի պատճառով նա ստիպված եղավ ընդմիջում կատարել կարիերայում. նա էկրանին չերևաց 7 տարի: Ըստ Ժան-Պոլի՝ բռնցքամարտն էր, որ օգնեց իրեն հաղթահարել այն դժվարությունները, որոնք նա զգացել էր.
«Սպորտն ինձ ավելի շատ փրկեց մտավոր խնդիրների բախվելուց, քան ֆիզիկական վիճակիս մասին մտածելուց: Դա բռնցքամարտի պես պայքար էր պահանջում: Ինձ դուր էր գալիս բռունցքով հարվածներ կատարել, բայց երբ հարված էի բաց թողնում, ստիպված էի մարտավարություն փոխել և պաշտպանվել, որպեսզի շարունակեմ պայքարը: Նույնը հիվանդության ժամանակ էր», – հիշում էր Բելմոնդոն։
Անկասկած, մեծ սպորտը ժամանակին կորցրեց շատ ուժեղ բռնցքամարտիկի։ Փոխարենը, կինոաշխարհը ունեցավ հրաշալի դերասան, որը դարձավ տասնյակ միլիոնավոր մարդկանց կուռքը։ Բայց, նույնիսկ, սպորտային ձեռնոցների փոխարեն ընտրելով կինոխցիկը, սպորտը ու դրա նկատմամբ մեծ կիրքը թույլ տվեց վայելել նրա արվեստը ևս 21 տարի։