«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մոտ է «Ասթոն Վիլա» տեղափոխվելուն, գրում է Manchester Evening News-ը:
27-ամյա ֆուտբոլիստի՝ կես տարվա վարձակալության բանակցություններն ավարտական փուլում են: Բիրմինգհեմցիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեծ հետաքրքրվածություն է դրսևորել անգլիացու տեղափոխության վերաբերյալ:
Ռեշֆորդը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2024 թվականի դեկտեմբերի 12-ին: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտնել է, որ դժգոհ է հարձակվողից:
Ավելի վաղ «Ասթոն Վիլան» 77+13 միլիոն եվրոյով «Ալ Նասրին» էր վաճառել հարձակվող Ջոն Դուրանի տրանսֆերային իրավունքը: