Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկն» առաջին կեսից հետո պարտվում է «Ժալգիրիսին» (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:46 / 13.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Վիլնյուսում հյուրընկալվել է լիտվական «Ժալգիրիսին» ու առաջին խաղակեսից հետո պարտվում է 0-2 հաշվով:

23-րդ րոպեին հաշիվը բացել է ֆրանսիացի հարձակվող Ֆաբիեն Ուրեգան: 42-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկել է բրազիլացի հարձակվող Ռենան Օլիվեյրան:

Խմբի մյուս խաղում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, ոչ-ոքի էր խաղացել շվեյցարական «Բազելի» հետ (3-3), իսկ 29-ամյա հայ ֆուտբոլիստը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: 

Հիշեցնենք, որ երրորդ տուրում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2-0 հաշվով տնային հաղթանակ էր տարել Լիտվայի չեմպիոնի նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ