«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ջեք Գրիլիշը խոսել է «Ասթոն Վիլայից» հեռանալու ու «քաղաքայինների» կազմը համալրելու մասին:
«Ասթոն Վիլայից» հեռանալիս զգում էի այն, ինչ երեկ զգում էր Լիոնել Մեսին: Մի պահ ես էլ արտասվեցի»,- ասել է Գրիլիշն ասուլիսի ընթացքում:
Ֆուտբոլիստը հայտնել է, որ «Ասթոն Վիլայից» հեռանալիս հանդիպել է խաղընկերներին, հրաժեշտ տվել նրանց:
Հեռանալու որոշումը հեշտ չի տրվել, բայց նա չի կարողացել չընդունել առաջարկը. «Չէի կարող բաց թողնել Անգլիայի լավագույն ակումբի կազմը համալրելու, Դե Բրույնեի կողքին խաղալու ու աշխարհի լավագույն մարզչի գլխավորությամբ ելույթ ունենալու հնարավորությունը»:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել՝ Գրիլիշի տեղափոխության համար վճարելով 117,5 մլն եվրո:

