Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Զեպ Մայերն անգլիացի հարձակվող Հարի Քեյնին համեմատել է «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ։
«Հարին անհավանական գոլային հաջողություններ է գրանցել այս մրցաշրջանում: Այո՛, գրեթե բոլորը կարծում էին, որ նա հաջողության կհասնի «Բավարիայում», սակայն նրա ելույթը գերազանցեց սպասելիքները... Խոսքեր չունեմ:
Քեյնի առանձնահատկությունն այն է, որ նա շատ լավ է խաղում թիմակիցների հետ։ Նա արդեն գիտի, թե ինչ է «Բավարիան»: Հարին Գերմանիայի առաջնությունում խաղալու համար կատարյալ է։ Քեյնը շատ ավելի արժեքավոր է, քան Լևանդովսկին»,- Մայերի խոսքը մեջբերում է գերմանական Sport1-ը։
Այս մրցաշրջանում Քեյնը «Բավարիայի» կազմում անցկացրել է 22 խաղ, որոնցում խփել է 25 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում 21 խաղում խփել է 9 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։