Logo

«Զենիթը» պարտվեց. «Կրասնոդարը» հաղթելու դեպքում կդառնա առաջատար

00:26 / 29.04.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» արտագնա խաղում 0-1 հաշվով պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»։

«Զենիթը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և մնաց 50 միավորով։ «Կրասնոդարը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը, 49 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը, բայց մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմն ապրիլի 29-ին կհյուրընկալվի Սամարայի «Կռիլյա Սովետովին» և հաղթանակի դեպքում կդառնա առաջնության նոր առաջատար։ «Դինամոն» վաստակեց 47 միավոր և երրորդ տեղում է։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր

«Դինամո Մոսկվա» - «Զենիթ»` 1-0

Կոնստանտին Տյուկավին, 77

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա