«Ֆլամենգոյի» կիսապաշտպան Ժերսոնը կարիերան կշարունակի Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։
Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբը նաև բացահայտել է, որ ռուսական ակումբը Ժերսոնի տեղափոխության համար վճարել է 25 միլիոն եվրո։
28-ամյա ֆուտբոլիստը «Ֆլամենգոյում» էր 2023 թ. հունվարից։ Նա ակումբում հանդես է եկել նաև 2019-21 թթ.։ Ժերսոնը «Ֆլամենգոյում» ընդհանուր առմամբ մասնակցել է 253 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 34 ասիստ։
Կիսապաշտպանը 2021 թ. սեպտեմբերից հրավիրվում է Բրազիլիայի ազգային հավաքական, 14 խաղում աչքի է ընկել 1 գոլով։


