Logo

«Զենիթը» դիտարկում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը

12:26 / 21.01.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի նախորդ 5 տարիների չեմպիոն «Զենիթը» մտադիր է նոր ձախ պաշտպան ձեռք բերել: Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբն այդ դիրքում ցանկանում է տեսնել Ռուսաստանի քաղաքացի կամ ռուսական Պրեմիեր լիգայում լեգիոնական չհամարվող խաղացողի:

Sport24-ը գրում է, որ «Զենիթի» ամենացանկալի թեկնածուներից մեկը Նաիր Թիկնիզյանն է: Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

«Զենիթը» մտադիր է ձախ պաշտպանի հարցը լուծել ձմռանը: Ակումբը հեռացրել է գլխավոր թիմից Դանիլ Կրուգովոյին, որն ամռանը տեղափոխվելու է Մոսկվայի ԲԿՄԱ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա