Logo

«Զենիթը» 6-րդ մրցաշրջանն անընդմեջ Ռուսաստանի չեմպիոնն է, «Կրասնոդարը» երկրորդն է

19:43 / 25.05.2024Ֆուտբոլ
null

Սանտկ Պետերբուրգի «Զենիթը» 10-րդ անգամ նվաճեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը:

Սերգեյ Սեմակի գլխավորած թիմը վերջին՝ 30-րդ տուրում, ընդունեց «Ռոստովին» և 85-րդ րոպեին հաղթանակ կորզեց 2-1 հաշվով:

Զուգահեռ կայացած խաղում էլ «Կրասնոդարը» տանը 1-0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին»: «Կրասնոդարի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվեց 88-րդ րոպեին:

«Զենիթը» 57 միավորով գրավեց առաջին տեղը, «Կրասնոդարը» 56 միավորով երկրորդն է, նույնքան միավորով «Դինամոն» եզրափակում է լավագույն եռյակը:

«Զենիթը» չեմպիոնական տիտղոսը նվաճում է 6-րդ մրցաշրջանն անընդմեջ:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր

«Զենիթ» - «Ռոստով»՝ 2-1

Գուստավո Մանտուան, 65 (11մ), Արտուր, 85 - Ռոնալդո, 54

«Կրասնոդար» - «Դինամո Մոսկվա»՝ 1-0

Ջոն Կորդոբա, 52

Հեռացում՝ Սերգեյ Պարշիվլյուկ, 88 («Դինամո»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա