Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Սուտորմինը մեկնաբանել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» նկատմամբ 1-0 հաշվով հաղթանակն ընկերական խաղում: ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում տեղի ունեցած հանդիպման միակ գոլը 29-ամյա Սուտորմինը խփել էր տուգանային հարվածով:
«Մեզ համար հեշտ հանդիպում չէր, «Ուրարտուն» լավ մրցակից էր: Լավ է, որ հաղթեցինք ու միաժամանակ ստուգեցինք մեր մարզավիճակը: Նրանք առաջին խաղակեսում շատ խորքից էին խաղում, հինգ պաշտպաններով, այնպես որ մենք շատ պահեր չստեղծեցինք: Նաև ծանրաբեռնվածությունն ազդեց։ Շատ ժամանակ չի մնացել, մենք շարունակում ենք պատրաստվել գավաթային խաղին»,- ռուս ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ նախորդ ընկերական խաղում երևանյան ակումբը 0-1 հաշվով պարտվել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին»: