Logo

Խաչատուրյանց. «ՌՊԼ-ում չկա թիմ, որը կարող է մրցակցել «Զենիթի» հետ»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:34 / 06.09.2022Ազգային լիգաներ
Աշոտ Խաչատուրյանց

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախկին նախագահ Աշոտ Խաչատուրյանցը վստահ է, որ 2022/23 մրցաշրջանում գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» կպաշտպանի տիտղոսը:

««Զենիթի» առավելությունը «Սպարտակի» նկատմամբ զգալի էր: Այս պահին ՌՊԼ-ում չկա թիմ, որը կարող է մրցակցել «Զենիթի» հետ չեմպիոնության համար»,- Խաչատուրյանցի խոսքը փոխանցում է «Спорт-Экспресс»-ը:

Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Զենիթը» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ: Ռուս Սերգեյ Սեմակի գլխավորած թիմը վաստակած 20 միավորով առաջատարն է: 2-3-րդ տեղերը բաժանող ԲԿՄԱ-ն ու «Կրասնոդարն» ունեն 17-ական միավոր։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ