Logo

Սելարայանի կրնկով ասիստն ու «Կոլամբուսի» պարտությունը (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
01:05 / 10.10.2022ՍՊՈՐՏ
Լուկաս Սելարայան

Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն ամերիկյան «Կոլամբուսի Քրյուի» կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել կանադական «Օռլանդոյի» դեմ MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի 34-րդ տուրի արտագնա խաղում:

30-ամյա ֆուտբոլիստը 38-րդ րոպեին օգնել է աչքի ընկել Հաիթի հավաքականի կիսապաշտպան Դերիկ Էտյենին, որը բացել է խաղի հաշիվը: Հանդիպումն ավարտվել է «Օռլանդոյի» կամային հաղթանակով (2-1):

34 տուրից հետո «Կոլումբուսը» 41 միավորով Արևելյան կոնֆերենցիայի 6-րդ տեղում է:

Լուկաս Սելարայանն ընթացիկ մրցաշրջանում ամերիկյան ակումբի կազմում անցկացրած 28 խաղում խփել է 10 գոլ ու կատարել 6 ասիստ:

MLS, 34-րդ տուր

«Օռլանդո» - «Կոլամբուս»՝ 2-1

Ուրսո Ժունիոր, 56, Ֆակունդո Տորես, (11մ.) - Դերիկ Էտյեն, 38

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ