Logo

Զեդորֆի որդին մարզվում է «Միլանի» հիմնական կազմի հետ

00:52 / 26.12.2024Ֆուտբոլ
null

Նիդերլանդցի անվանի ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆի որդին մարզվում է «Միլանի» հիմնական կազմի հետ, հայտնում է Football Italia-ն։

Դենզել Զեդորֆը հանդես է գալիս իտալական գրանդի Մ18 թիմում, և «Ռոսոներիի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հրավերով առաջին անգամ միացել է ակումբի հիմնական թիմին։

17-ամյա կիսապաշտպանը «Միլանի» համակարգում խաղում է 2019 թվականից, իսկ ակումբի Մ18 թիմում նորամուտը նշել է ընթացիկ մրցաշրջանում։ Նա ունի Բրազիլիայի քաղաքացիություն։

Հիշեցնենք, որ Կլարենս Զեդորֆը 2002-2012 թթ. եղել է  «Միլանի» ֆուտբոլիստ, 432 խաղում խփել 62 գոլ, կատարել 68 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա