Logo

Զարգացման մրցաշար. Հայաստանի Մ14 և Մ15 հավաքականները պարտվեցին

18:40 / 13.05.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի մինչև 14 և մինչև 15 տարեկանների հավաքականները պարտվեցին Երևանում ավարտին մոտեցող ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարի վերջին խաղերում։

Հայաստանի Մ14 հավաքականը հանդիպման ընթացքում 1-0 հաշվով հաղթում էր Ուզբեկստանի հասակակիցներին, սակայն երկրորդ խաղակեսում երկու գոլ բաց թողեց և պարտվեց 1-2 հաշվով (տեսանյութ

Ուզբեկստանի Մ14 հավաքականը 100 տոկոսանոց արդյունքով դարձավ մրցաշարի հաղթող: Լիբանանը 5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը, Հայաստանը 3 միավորով երրորդն էր, իսկ Լատվիան վերջին տեղում է՝ 1 միավորով:

Հայաստանի Մ15 հավաքականն էլ հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց Կիպրոսի Մ15 թիմին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով (տեսանյութ

Հայաստանի Մ15 հավաքականի գոլերը խփեցին Սերյոժա Պետրոսյանն (8-րդ րոպեին) և Արսեն Աղոյանը (85-րդ րոպեին)։

Ֆոտո` ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա