Մի քանի տարվա դադարից հետո բասկետբոլի Հայաստանի հավաքական է վերադառնում Զարեհ Զարգարյանը։ Նա ընդգրկվել է առաջիկա հանդիպումների հայտացուցակում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Զարգարյանի մասնակցությամբ Հայաստանի հավաքականը 2016 թվականին նվաճել էր Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի կոչումը։ Վերջին տարիներին Զարեհը հանդես է եկել Բասկետբոլի հայ-ամերիկյան ասոցիացիայի լիգայում (AABA):
Փետրվարի 22-ին և 25-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի 2027թ․ աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Ավստրիայի և Ալբանիայի հավաքականների հետ: