Logo

Զաք Լավինի համար մրցաշրջանն ավարտված է

16:57 / 04.02.2024Բասկետբոլ
null

«Չիկագո Բուլզի» հարձակողական ոճի պաշտպան Զաք Լավինը աջ ոտնանթաթի վիրահատության է ենթարկվելու:

Ամերկյան ակումբը հայտարարել է, որ բասկետբոլիստին ապաքինման համար կպահանջվի 4-6 ամիս: Դա նշանակում է, որ ընթացիկ մրցաշրջանում ամերիկացին այլևս մանրահատակ դուրս չի գա:

Ընթացիկ մրցաշրջանում Լավինը 25 խաղի է մասնակցել: Նրա միջին արդյունավետությունը կազմել է 19,5 միավոր, 5,2 ռեբաունդ և 3,9 ասիստ:

Զաքը համարվում էր առաջիկա տրանսֆերային դեդլայնից առաջ թրեյդի ենթարկվելու հիմնական թեկնածուներից մեկը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ