Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ, ТАСС լրատվական գործակալությանը հայտնել են բասկյան ակումբի մամուլի ծառայությունից:
«Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ կրկնվել է քառագլուխ մկանի վնասվածքը։ Զախարյանը կբացակայի մի քանի շաբաթ»,- հայտնել են ակումբից:
21-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի առաջին հատվածը: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է չորս խաղի, խփել մեկ գոլ և կատարել նույնքան ասիստ: