Սան Սեբասիտանի «Ռեալ Սոսիեդադը» մտադիր չէ 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին վարձավճարով տրամադրել այլ ակումբի։
«РБ Спорт»-ը գրում է, որ հայ ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում կշարունակի հանդես գալ բասկյան ակումբում։ «Ռեալ Սոսիեդադում» դրական են գնահատում Զախարյանի խաղն առաջին մրցաշրջանում։
Չնայած մի շարք ակումբներ պատրաստ են վարձակալել Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանին, սակայն իսպանական ակումբը հույսեր է կապում նրա հետ։
Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը 2023 թ. ամռանն է 13 միլիոն եվրոյով Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել «Ռեալ Սոսիեդադ», որի կազմում 2023/24 մրցաշրջանում 36 խաղում խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։